Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը. ՀԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեության գաղտնի էջերից
«Հայոց աշխարհը» նախ հիշեցնում է, որ դեկտեմբերի 25-ի համարում անդրադարձել էր տերպետրոսյանական կոնգրեսի ֆինանսավորման ամերիկյան աղբյուրներին` արձանագրելով, որ ՀԱԿ-ը կայուն հիմունքներով «հեղափոխական գրանտներ» է ստանում Միացյալ Նահանգներից ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, Հայաստանում և նրա շուրջ խնդիրներ ստեղծելու համար, ապա նկատում, որ ՀԱԿ-ի լիդերը ո՛չ անձամբ, ո՛չ իր «հաստիքային «համակարգողի»»` Լևոն Զուրաբյանի միջոցով չի հերքել այդ հրապարակումը։
Այնուհետև թերթը գրում է. «Եվս մի դրվագ տերպետրոսյանական շարժման «ֆինանսատնտեսական գործունեության» գաղտնի էջերից։ 2009թ. ամռանը (հունիսի 16-ին) Տեր-Պետրոսյանը հանդիպել է, այսպես կոչված, «ազատ մամուլի» ֆինանսավորման ոլորտում մասնագիտացած ոմն անգլիացի ֆինանսիստի` լորդ Բրիտոնե Էնդրյուի հետ (մեր աղբյուրների փոխանցմամբ, սա բավական ճանաչված է... «հեղինակությունների» շրջանում), որն էլ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու ՀԱԿ-ի հանրահավաքային պայքարը։
Եվ Տեր-Պետրոսյանը, ինչպես ֆրանսալեզու «Dernie`re minuteե («Վերջին պահին») պարբերականին հայտնել է անգլիացի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, ընդունել է «ընդհատակյա» ֆինանսավորման առաջարկը, չնայած նորահայտ հովանավորի կասկածելի իմիջին և ոչ պակաս կասկածելի մտադրություններին։ … ՀԱԿ-ի ակտիվի «ֆինանսական ապահովման» այս փոքրիկ, բայց պերճախոս դրվագը մասամբ բացատրում է հակասական քաղաքական վարքագիծը, որ Տեր-Պետրոսյանը դրսևորում էր վերջին երկու տարիներին: … Ոմանք այս «կերպարանափոխությունների» շղթայում փորձում էին ինչ-որ տրամաբանություն փնտրել, գտնել հեռահար մարտավարական և ռազմավարական շարժառիթներ, մանրակրկիտ մշակված բազմաքայլ կոմբինացիաներ, երբեմն էլ գոռում էին` «գտե՜լ ենք», բայց ամեն ինչ, կարծում ենք, շատ պարզ է. ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում