Բ. Ասատրյանը կմեկնի Ավստրիա` դահուկ քշելու
«Հրապարակը» գրում է. «Պարզվում է` ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունն էլ է նախընտրում իր հանգիստը դրսում անցկացնել: Երեկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դահուկասահքի նպատակով մեկնելու էր Ավստրիա»: «Սիրածս զբաղմունքն է, լավ, հարմար տեղ եմ ճարել, էժան գներով»,- թերթին ասել է Բ. Ասատրյանը:
Վերջինս խոստացել է վերադառնալուց հետո պատմել, թե որքան գումար է ծախսել: «Հավանաբար ծաղկաձորյան ձմեռային հանգիստը անհասանելի է անգամ ԿԲ նախկին նախագահին»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում