Շահգալդյանը խնդրել է հետաձգե՞լ իր պաշտոնանկությունը
«Հայկական ժամանակի» աղբյուրները նշում են, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը խնդրել է նախագահին` իր պաշտոնանկությունը հետաձգել` մինչեւ ավարտվեն այս շաբաթ Չարենցավանում անցկացվող քաղաքապետի ընտրությունները:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ինչպես հայտնի է, մարզպետի որդին է: Իսկ Կ. Շահգալդյանին, ըստ լուրերի, կփոխարինի փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերթը նշում է, որ նախընտրական պայքարը Չարենցավանում լարված է. բացի գործող քաղաքապետից, առաջադրվել է նաեւ նախկին դաշնակցական Մուշեղ Նիկողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում