Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը ցուցադրվելու է «Կուլտուրա» ալիքով
Վաղը, տեղական ժամանակով 23:40-ին, ռուսական «Կուլտուրա» ալիքով «Կուլտ կինո» ծրագրի շրջանակում ցուցադրվելու է Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը:
82-րոպեանոց «Սահման»-ը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարևան ժողովուդների միջև գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Գոմեշի պատմությունն իրական է, Հարություն Խաչատրյանն անձամբ դրա ակնատեսն է եղել:
Ֆիլմի սցենարի հեղինակներն են Հարություն Խաչատրյանի և Միքայել Ստամբոլցյանը. պրոդյուսերները` Գևորգ Գևորգյան և Դենիս Վասլին:
Ֆիլմը տարբեր միջազգային փառատոներում արժանացել է բարձր մրցանակների ու դիպլոմների:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին