Մ. Սաակաշվիլի. «Մի գնացեք ուրիշ երկիր, մնացեք ձեր երկրում, զարգացրեք ձեր երկիրը»
«Այստեղ ուղղակի օդում է ինչ-որ հատուկ տաղանդը`բարձր տեխնոլոգիաների համար: Հենց այստեղ է Հայաստանի յուրահատկությունը և հայ ժողովրդի տաղանդը»,- «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, որտեղ տեղի ունեցավ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի հայ-վրացական օլիմպիադայի փակման արարողությունը, ասաց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Մի գնացեք ուրիշ երկիր, մնացեք ձեր երկրում, զարգացրեք ձեր երկիրը, ձեռք ձեռքի բռնենք և միասին մտածենք տարածաշրջանի զարգացման մասին»,-հորդորեց Միխեիլ Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահը նաև տեղեկացրեց, որ հայ երիտասարդների համար նախատեսել է ստեղծել Վրաստանի նախագահի դրամաշնորհ: Այն ունենալու է 10 հաղթող և այդ հայ երիտասարդներին հնարավորություն է տրվելու ուսումը շարունակել Վրաստանի բուհերում:
«Մենք հազարամյակներ ապրելով կողք կողքի երբեք իրար դեմ զենք չենք հանել, մենք մրցել ենք գրականությամբ, վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հին, ով է ավելի լավ ֆուտբոլ խաղում, լավ շախմատ։ Սա է եղել մեր մրցակցության հիմքը։ Եվ սա շատ լավ պատգամ է, որպեսզի կարողանանք փոխանցել մեր զավակներին»,- նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներից յուրաքանչյուր երկրից օլիմպիադայի մասնակցել է 30-ական աշակերտ: Երկու պետությունների աշակերտների միջև երկրորդ առարկայական օլիմպիադան նախատեսվում է անցկացնել Վրաստանում:
Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում Հայաստանի ևՎրաստանի նախագահները հայ-վրացական աշակերտական օլիմպիադայի հաղթողներին հանձնեցին պատվոգրեր և հուշանվերներ, իսկ յուրաքանչյուր առարկայից լավագույն մասնակիցները նախագահներից ստացան համակարգիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան