«ԳԱԱ-ի ակադեմիկոսների ընտրության կարգում փոփոխությունների անհրաժեշտություն կա»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների ընտրությունների մասին, նշեց, որ ընտրությունների արդյունքում 8 ակադեմիկոսների տեղերը թափուր է մնացել: ԵՊՀ ռեկտորի խոսքով, ԳԱԱ ակադեմիկոսների ընտրությունների անցկացման մթնոլորտն այդքան էլ նպաստավոր չէր:
«Կար ընտրության հնարավորություն, ներկայացված թեկնածուներից որևէ մեկին կարել էր ընտրել, սակայն չընտրեցին: Ես կարծում եմ, որ մարդիկ կային, ովքեր արժանի էին ընտրվելու: Արդյունքում` տեղերը մնացին թափուր»,-ասաց նա և հավելեց, որ առաջադրված տեղերն ավելին ավելի շատ պետք է լինեին, քանի որ ակադեմիկոսների մեծ մասը 80-տարեկանից բարձր են, դրա համար ԳԱԱ-ում երիտասարդ կադրերի կարիք կա:
Նշենք, որ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ընտրություներին մասնակցել է նաև Արամ Աիմոնյանը:
«Մեկ ձայն չի հերիքել ինձ: Սակայն ես ստացել եմ 6 ձայն, որը մեծ նվաճում է ինձ համար: Եվ պարտադիր չէր, որ այս անգամ ես ընտրվեի»,- ասաց նա:
«Ես կարծում եմ, որ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ընտրության կարգում ինչ-որ փոփոխություններ անհրաժեշտություն կա: Ակադեմիկոսների հեղինակությունը խաթարված չէր լինի, եթե այդ տեղերը լրացվեին: Կարծում եմ, որ ԳԱԱ-ում որոշակի պահպանողականություն կա»,- ասաց նա
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը դեկտեմբերի 27-28-ին անցկացրել է ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները: