Լևոն Արոնյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ հաջորդ` 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Այժմ հայ գրոսմայստերն իր ակտիվում 5 միավոր ունի և Մագնուս Կառլսենի, Վիշյե-Լագրավի ու Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: Առաջատարները` Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը, վաստակել են 5,5-ական միավոր:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը նույնպես հաշվետու տուրերում 1,5 միավոր վաստակեց: Նա նախ հաղթեց Նիյբոերին, իսկ այնուհետև միավորը կիսեց Մակշեյնի հետ: Գաբրիելը 5 միավոր արդյունքով մրցաշարային աղյուսակում 3-5-րդ տեղերն է կիսում Վոյտաշեկի և Եֆիմենկոյի հետ: Միանձնյա առաջատարը` Սոն, վաստակել է 6, իսկ երկրորդ տեղում հաստատված Մակշեյնը` 5,5 միավոր:
Ավելացնենք, որ վաղը կայանալիք 9-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան