Մարտին հայտնի կդառնա, թե ով է «Բորսայի լավագույն անդամը»
Առաջին անգամ Հայաստանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն անցկացնելու է մրցանակաբաշխություն ներդրումային ծառայություններ մատուցող և Բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների միջև:
«Բորսայի լավագույն անդամ» մրցանակը նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: Ինչպես հայտնում են բորսայի Մարքետինգի և հաղորդակցությունների դեպարտամենտից, 2010թ.-ի արդյունքներով մրցանակը հանձվելու է հետևյալ անվանակարգերում.
1. Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում
2. Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում
3. Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում
4. Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների գործունեության գնահատումը ըստ վերոհիշյալ անվանակարգերի չափանիշների ավարտվելու է այս մաիս, իսկ «Բորսայի Լավագույն Անդամ» մրցանակակիրները հայտնի կդառնան հանդիսվոր արարողության ժամանակ` 2011թ. մարտի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա