2011-ին Չինաստանի տնտեսության աճի տեմպը կկազմի մոտ 10%
2011 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն կկազմի 9.8%, գնաճը՝ 3.7%: Նման կանխատեսումներ է արել Չինաստանի գիտությունների ակադեմիայի կանխատեսումների կենտրոնը:
Կենտրոնի հրապարակած հաշվետվության մեջ ասվում է, որ 2011-ին տնտեսական աճի տեմպը պայմանավորված կլինի ներքին պահանջարկի և սպառման ավելացմամբ:
Սպառողական գների ինդեքսը կշարունակի աճել, ինչը հիմնականում պայմանավորված կլինի գյուղատնտեսական արտադրանքի գների աճի, աշխատավարձերի ավելացման, ինչպես նաև միջազգային շուկաներում նավթի, երկաթե հանքաքարի գնի թանկացման հետ:
Ինչպես հաղորդում է «Интерфакс» գործակալությունը, Չինաստանում գնաճի կտրուկ տատանումներ չեն գրանցվի:
Նշենք, որ 2010 թվականին Չինաստանում ՀՆԱ-ն 10.3% էր, ինֆլյացիայի մակարդակը՝ 3.3%:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա