Գյուլը ԵԽԽՎ-ում անդրադառնալու է հայ-թուրքական կարգավորման հարցին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հատուկ հրավիրյալի կարգավիճակով այսօր մեկնելու է Ստրասբուրգ: ԵԽԽՎ գործող նախագահությունը ստանձնած Թուրքիայի անունից նստաշրջանի բացման խոսքն ասելու է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman» պարբերականը, հունվարի 25-ին «ԵԽԽՎ»-ում ելույթ է ունենալու նաև Աբդուլլահ Գյուլը: Ըստ նախատեսվածի` ելույթից հետո Թուրքիայի նախագահը պատասխանելու է խորհրդարանականների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Թուրքիայի եվրաանդամակցությանը և կիպրական հիմնախնդրին վերաբերող հարցեր: