Այսօր Իրանում երկու մարդ է մահապատժի ենթարկվել
Իրանում այսօր առավոտյան մահապատժի են ենթարկել երկու մարդու, որոնք 2009-ին մասնակցել էին հակակառավարական ցույցերի: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Մահապատժի ձևը չի նշվում: Գործակալությունը նշում է, որ նրանք քաղաքական ակտիվիստներ են, որոնց համար ներման խնդրանք է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք, որ 2009-ին մարդիկ դուրս էին եկել փողոց` բողոքելու Ահմադինեժադի վերընտրության դեմ: Նա անախագահ է ընտրվել 2009-ի հունիսի 12-ին: Հանրահավաքները վերածվել են անկարգությունների, ոստիկանության հետ բախումների, ինչի հետևանքով զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, վիրավորների թիվը հասել է հարյուրների:
Անկարգություններին մասնակցելու հետևանքով բանտեր են ընկել մի քանի տասնյակ ընդդիմադիրներ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպություններին անդամակցության ու այլ ծանր հանցագործությունների համար: 2009-ի հոկտեմբերին մահապատժի է ենթարկվել ակցիայի երեք մասնակից, նոյեմբերին` ևս հինգը: