Մալաթիա-Սեբաստիա համայնքի «թոքեր»-ում սկսվել է անօրինական սեփական օբյեկտների, տների շինարարություն
Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ քաղաքացիներ խմբագրություն են ուղարկել մի նամակ, որտեղ գրված է. «Հարգելի լրագրող ընկերներ.
Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը դարձնել այն բանի վրա, որ քաղաքում այս վերջի տարիներին սնկի նման ավելացել են անօրինական շինությունները: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան (նախկին Շաումյանի պիոներ պալատ) շրջակա անտառում, որը միշտ իր կանաչապատ զանգվածով համարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի «թոքերը», բուռն կերպով ծառահատումից հետո սկսվել է անօրինական սեփական օբյեկտների, տների շինարարություն: Խնդրում ենք կանխել այդ անօրինականությունները, չզրկել մեր համաքաղաքացիներին մաքուր օդ շնչելուց և այդ երիտասարդական վայրը քանդելուց` քանզի քաղաքը բոլորինս է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին