Աշխարհում վաճառվող ամեն 5-րդ բջջային հեռախոսը կեղծված է
Ֆիննական Nokia-ի տվյալների համաձայն, աշխարհում վաճառվող ամեն 5-րդ բջջային հեռախոսը չարտոնագրված կրկնօրինակ է:
«Կեղծված բջջային հեռախոսներ արտադրվում են ամբողջ աշխարհում, սակայն արտադրության մեծ մասը կազմակերպվում է Չինաստանում»,-նշում են ընկերության փորձագետները:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 2010 թվականի երրորդ եռամսյակում բջջային հեռախոսների վաճառքի ծավալն ավելացել է 35%-ով:
Իսկ կեղծված հեռախոսների թվի ավելացմանը նպաստել է սմարթֆոնների շուկայում աննախադեպ պահանջարկը: Այդ ժամանակահատվածում «սև շուկայում» գրանցվել է վաճառքի 20% աճ:
IDC կենտրոնի տվյալների համաձայն, 2010 թվականի 3-րդ եռամսյակում բջջային հեռախոսների շուկայի առաջատար է եղել Nokia-ն է, որն ի դեպ , իր դիրքերը չի զիջում 1998 թվականից: Շուկայում 2-րդ տեղում Samsung-ն է, 3-րդում ՝ LG-ն և 4-րդ տեղում ՝ Apple –ը: