ԵՊՀ ռեկտոր. «2010 թվականին երկու դասախոս հեռացվել է ԵՊՀ-ից կաշառակերության մեջ կասկածվելու համար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսելով ԵՊՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերի մասին, նշեց, որ համալսարանում ստեղծվել է և գործում է հակակոռուպցիոն մշտական գործող հանձնաժողով: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները ոչ միան ԵՊՀ աշխատակիցներն են, այլև նաև տարբեր ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ըստ ԵՊՀ ռեկտորի, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է` ԵՊՀ բոլոր քննությունները բաց ընթացակարգով անցկացնելը: Նա նշեց, որ արդեն պաշտոնական առաջարկ է իջեցվել ԵՊՀ բոլոր ամբիոններին` քննությունները բաց ընթացակարգով անցկացնելու համար, որին կարող են ներկա գտնվել ԵՊՀ ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր դասախոսներ և ուսանողներ:
«Ես կարծում եմ, որ ինչքան բաց անցկացվեն քննությունները, այնքան ավելորդ կասկածները կվերանան»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Նա նշեց, որ բուհում կրեդիտային համակարգի ներդրումը նույնպես նպաստում է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացմանը: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ բուհի խնդիրն է պայմաններ ստեղծել որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազեն:
Ըստ Ա. Սիմոնյանի, բուհում հակակոռուպցիոն ծրագրերի իրականցման գործում մեծ դեր ունեն նաև ուսանողները: «Ուսանողը պետք է ակտիվ լինի բուհում կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
Նա նշեց, որ 2010 թվականին երկու դասախոս հեռացվել է ԵՊՀ-ից կաշառակերության մեջ կասկածվելու համար: «Մենք նման եզրակացության են հանգել ուսանողների շրջանում անցկացված անանուն սոցիալական հարցուների հիման վրա, այլ ապացույցներ մենք չեն ունեցել»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան