Ադրբեջանը վերածվում է նարկոմաֆիայի կենտրոնի
Իրանի սահմանով և Կասպից ծովի միջոցով Միջին Ասիայից Ադրբեջան անցկացված թմրանյութերը Դաղստանի և Թուրքիայի տարածքով տեղափոխվում են Եվրոպա և Ռուսաստան: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Պոլիգոն» տեղեկատվական գործակալությունը
Ըստ գործակալության, դեռ 90-ական թվականներին գործող Իրան-Նախիջևան-Թուրքիա և Իրան-Աստարա-Դաղստան երթուղիները կրկին վերականգնվել են: 1992 թ-ից չհամակարգված այդ գործընթացը հետագայում մի շարք մաֆիայի պարագլուխների միջամտության արդյունքում համակարգվեց, և նշված ուղիները միջազգային երթուղու կարգավիճակ ստացան: Այդ երթուղիների` անխափան աշխատանքն ապահովում են որոշ պետական չինովնիկներ (բոլորը հիշում են, որ 90-ականներին Ադրբեջանի վարչապետ Սուրաթ Հուսեյնովի մականուններից մեկն էլ «նարկոբարոն» էր):
«Ադրբեջանում նարկոմաֆիայի գործունեությունն այնքան է ընդլայնվել, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ լծվել են դրա դեմ պայքարի գործին: Հատկանշական է, որ ինչքան պայքարը մեծանում է, այնքան ընդլայնվում է նաև այդ ուղղությամբ նարկոմաֆիայի գործունեության շրջանակը: Եթե եվրոպական երկրները նախկինում Ռուսաստանին էին մեղադրում թմրանյութերի տարանցման երկիր լինելու մեջ, չեչենական պատերազմից հետո, երբ Մոսկվային հաջողվեց լուծել նաև թմրանյութերի ներթափանցման ուղիների վերացման հարցը, թմրանյութերի տարանցման հիմնական ուղին մնաց Ադրբեջանը: Ստեղծված սոցիալական խնդիրների պատճառով, Ադրբեջանը դարձել Եվրոպա թմրանյութերի` ոչ միայն տարանցման, այլ նաև աճեցման և վերամշակման երկիր: Վերջին երկու տարիներին Ադրբեջանում մեծացել է նաև թմրանյութերից օգտվող քաղաքացիների թիվը: Դա խոսում է այն մասին, որ բնակչության մեջ թմրանյութերից կախվածություն ստեղծող հանգամանքներ կան, և եթե մոտ ժամանակում այդ ուղղությամբ լուրջ միջոցներ չձեռնարկվեն, Ադրբեջանը կվերածվի ոչ միայն թմրանյութերի տարանցման, նաև թմրամոլների երկրի»,- հայտնում է գործակալությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին