Մանվել Սարիբեկյանի մասին մոռացե՞լ ենք
«Голос Армении»-ն մտահոգություն է հայտնում, որ ոչ մի հայ լրագրող, քաղաքական կամ հասարակական գործիչ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգին Ադրբեջանում դաժանորեն սպանված Մ. Սարիբեկյանի մահվան կապակցությամբ հարց չուղղեց:
Թերթը քննադատության է ենթարկել բոլոր գերատեսչություններն ու կառույցները, որոնք իրավասու են զբաղվել նման հարցերով: Ասվում է, որ տպավորություն է, թե Հայաստանում մոռացել են Սարիբեկյանի դեպքի մասին, հետամուտ չեն լինում նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ գերիների փոխանակման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունն իրականացնելու գործին, այնինչ մինչև հիմա Ադրբեջանում կան հայ գերիներ:
Ըստ հեղինակի՝ եթե ադրբեջանցիները կրկին որոշեն Հայաստանի սահմանամերձ շրջաններից առևանգել կամ սպանել որևէ բնակչի, ապա նրանք դա կանեն՝առանց հապաղելու, քանի որ կա Մ. Սարիբեկյանի նախադեպը. հայկական կողմը, ինչպես հաճախ է լինում, հարցը կմատնի մոռացության: Զուգահեռներ են տարվում նաև Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստի հետ: Ասվում է, որ գործը բարձրագոչ հայտարարություններից այն կողմ չանցավ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան