Հարց Գյուլին ԵԽԽՎ-ում.«Թուրքիան ե՞րբ կընդունի Հայոց Ցեղասպանությունը»
Ստրասբուգում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է ԵԽԽՎ անդամների հարցերին:
Մասնավորապես, ի պատասխան հայ պատգամավորի այն հարցին, թե Թուրքիան ե՞րբ կընդունի Հայոց Ցեղասպանությունը, Գյուլը հայտարարել է. «Ցեղասպանություն բառը ճիշտ չենք համարում, և չենք ընդունում... եթե պահանջներ կան, խնդրեմ, միասին քննարկենք»: Այս մասին գրում է թուրքական TRT Haber-ը:
Անդրադարձ կատարելով թուրք –իսրասյելական հարաբերություններին` Գյուլը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Իսրայելը: