Ժողովրդի հաշվին բարեգործություն են անում
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի, 450 միլիոն դրամի պարտք ունի իր աշխատակիցներին, եւ այդքանից հետո հեռուստատեսությամբ բարեգործություններից է խոսում նրա մայրը` տիկին Վարսիկը: Ինչպես հայտնի է, Արզաքանցյանը Արտաշատի եւ Աշտարակի գինիների գործարանների սեփականատերն է:
Թերթը գրում է նաեւ, որ պատգամավորի ընկերություններն ամբողջությամբ չեն վճարել նաեւ ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում արձանագրված 3 միլիոն դրամի տուգանքը:
«ՉԻ»-ն գրում է , որ Արզաքանցյանները գինու գործարաններ ունեն նաեւ Մարսելում, Լիոնում, Փարիզում եւ Սոչիում: Առաջիկայում համատեղ բիզնեսով հանդես կգան Արզաքանցյանն ու Գուրգեն Արսենյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում