Ինտերնետ տեխնոլոգիաների տոնավաճառն անցել է առանց Ջոբսի
Սան-Պաուլոյում կայացել է ինտերնետ տեխնոլոգիաների աշխարհում ամենամեծածավալ տոնավաճառը, որին այս տարի մանակցել են հազարավոր ծրագրավորողներ և ինտերնետի սիրահարներ:
Տոնավաճառի գլխավոր միջոցառումներից են եղել կլոր սեղանները և ՏՏ արդյունաբերության առաջին դեմքերի հետ հանդիպումները:
Մասնակիցների մեծ մասն ակնկալել է հանդիպում Apple-ի հիմնադիրների հետ: Սակայն հիմնադիրներից Սթիվ Ջոբսն այս անգամ չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը՝ առողջական խնդիրներով պայմանավորված արձակուրդում գտնվելու պատճառով:
«Կարելի է ասել, որ նա այժմ բժշկական արձակուրդում է: Այո, Սթիվ Ջոսն ունի առողջական խնդիրներ և հիմա խուսափում է հասարակության մեջ շատ երևալուց: Կարող եմ միայն ասել, որ աշխատանքի հետ կապված հետագայում ինչ որոշում էլ, որ նա կայացնի, ես նրան հաջողություն կմաղթեմ»,- նշել է Apple հիմնադիր Սթիվեն Վոզնյակը:
Ինչպես հաղորդում է «Россия-24»-ը, խոսքը Ջոբսի հնարավոր հրաժարականի մասին է:
Նշենք, որ 2003 թվականին Սթիվ Ջոսի մոտ հայտնաբերվեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, իսկ 2009-ին նա ստացավ երիկամային փոխպատվաստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է