Լիբանանի նոր վարչապետ է նշանակվել «Հզբոլահ»-ի թեկնածուն
Լիբանանի օրենսդիրները քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում երկրի նոր վարչապետ են ընտրել Նաջիբ Միքաթիին, որին սատարում է նաև «Հզբոլահ» խմբավորումը: Այս մասին տեղեկատվություն է տարածել բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, Միքաթին ստացել է 68 ձայն, մինչդեռ նախկին վարչապետ Սաադ Հարիրին՝ 60:
Լիբանանում քաղաքական ճգնաժամի պատճառ էր հանդիսացել կառավարության կազմից ընդդիմադիր կուսակցություններից նշանակված 11 նախարարների հեռացումը, որոնք հիմնականում սերտ շփման մեջ են եղել «Հեզբոլահ» շարժման հետ` այդպիսով դեմ լինելով երկրի վարած «ամերիկամետ» քաղաքականությանը: Վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին այդպես էլ ի զօրու չեղավ ձևավորել նոր կառավարություն` արդյունքում հեռացվեց պաշտոնից:
Որոշ տեղեկությունների համաձայն, մայրաքաղաք Բեյրությում ու Տրիպոլի քաղաքում անկարգություններ են սկսվել, որոնք ուղղված են «Հզբոլահ»-ի կողմնակից ու սունի մահմեդական Նաջիբ Միքաթիին դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան