Աշակերտներն այսօր հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ում
Մայրաքաղաքի թիվ 78 դպրոցի աշակերտներն այսօր հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձով հետաքրքրված երիտասարդներն արձանագրում են, որ առաջատար ընկերության հաջողության բանալին կառավարման քաղաքակիրթ մոդելն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխամասային գրասենյակում հյուրընկալված աշակերտները ծանոթացել են ընկերության փորձին ու կառավարման մշակույթին:
Ի±նչ է հարկավոր տնտեսության զարկերակն զգալու և հաջողված բիզնեսգործընթացներ ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 5-ամյագործունեությունը երիտասարդներին թույլ է տալիս եզրակացնել, որ հարկավոր է ունենալգիտելիք, իրազեկվածություն, կառավարման հմտություն և մրցակցության էթիկա:
Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունից քաղած ամենակարևոր խորհուրդն այն էր, որ երկարաժամկետ կտրվածքում հաջողություն արձանագրելու համար կազմակերպությունը պետք է նախևառաջ վայելի հասարակության հարգանքը:
«Ապագան երիտասարդներինն է: Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը որ հարկավոր է հիշել` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է: Գործադրված ջանքերը ցանկալի արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ ընկերության ներսումգործում է միմյանց նկատմամբ հարգանքն ու աշխատանքի հանդեպ նվիրումը»,-ներկաների ուշադրությունը հրավիրել է ընկերությանգլխավոր տնօրենը:
ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխամասային շենքում իրականացված շրջայցից հետո, աշակերտներն առավել հստակ պատկերացում են կազմել ընկերության բաց և արդյունավետ կառավարման մասին: