Բուհում ստացած գիտելիքներն ու գործատուի պահանջները չեն համապատասխանո՞ւմ իրար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տվյալների համաձայն, Հայաստանում շուրջ 22.000 երիտասարդ այսօր զբաղվածության խնդիր ունի: Երիտասարդները զբաղվածության խնդիր ունեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, մասնագիտությունները տարբեր են:
Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Եվրոպական Ուսանողների Ֆորումի համակարգող Գայանե Գրիգորյանը:
Նշենք, որ Եվրոպական Ուսանողների Ֆորումը (AEGEE-Yerevan) հունվարի 28-ին կազմակերպում է մեկօրյա դասընթաց` նվիրված երիտասարդների գործազրկությանը և նրանց զբաղվածության հիմնախնդրին:
Գ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հաջողակ ինքնակենսագրական և ուղեկցող նամակ գրելու հմտություններին, կսովորեն, թե ինչպես նախապատրաստվել գործատուի հետ հարցազրույցին, ինչպես նաև կտեղեկացվեն տարբեր աշխատանքային, կրթական և կամավորական հնարավորությունների մասին:
«Խնդիրը ոչ միայն գործազրկությունն է, այլ այսօր նույնիսկ խնդիր է առաջանում աշխատանքի անցնելու ժամանակ: Թեև, օրինակ, աշխատանքի դիմողն ունի այն մասնագիտությունը, ինչ պահանջում է գործատուն, սակայն բուհում ստացած գիտելիքները չեն համապատասխանում գործատուի պահանջներին: Այս և այլ խնդիրներ կքննարկվեն հենց այդ մեկօրյա դասընթացի ժամանակ»,- ասաց նա:
Դասընթացին մասնակցելու են ներկայացուցիչներ Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնից, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD), Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդից (IREX), Erasmus Mundus փոխանակման ծրագրից և այլ կազմակերպություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան