Հայաստանն այս տարի չի մասնակցում Համաշխարհային տնտեսական համաժողովին
Աշխարհի ավելի քան 100 երկրների 2500 ներկայացուցիչ այսօր Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովի 41-րդ հնգօրյա նստաշրջանին:
Այս տարի համաժողովն ընթանում է «Ընդհանուր մոտեցումներ նոր իրողություններին» խորագրով։ Նախատեսվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցեն 100 երկրների 2500 պատվիրակներ։
Դավոսում մեկնած պետությունների 30 ղեկավարներից ներկա կլինեն մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը և Մեծ Բրիտանիայի նախագահ Դեյվիդ Քեմերոնը:
Այս մասին այսօր հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:
Այս տարի տնտեսական համաժողովին Հայաստանից պատվիրակություն չի մեկնել: Այս մասին դեռ 2 օր առաջ հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց նաև ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Դավոսի տնտեսական համաժողովին վերջին անգամ մասնակցել է 2009 թվականին ՝ ՀՀ նախագահի մակարդակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա