Քաղաքապետարան. Հայորդաց տան շրջակա տարածքում ապօրինի շինարարություն չի իրականացվել
Մալաթիա - Սեբաստիա վարչական համայնքի Հայորդաց տան (նախկին Շաումյանի պիոներ պալատ) շրջակա տարածքի բլրի ստորոտի ճանապարհին կից ծառազուրկ տարածքը 2005-2006 թվականներին վաճառվել է աճուրդային կարգով` անհատական բնակելի տների կառուցման համար: Այդ տարածքում շին.աշխատանքներն իրականացվում են ըստ համապատասխան համաձայնեցված նախագծերի և շին.թույլտվությունների:
Սա Երևանի քաղաքապետարանի պատասախանն է Panorama.am-ի` Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ քաղաքացիներից ստացած և հրապարակած այն նամակի, որտեղ բնակիչներն անհանգստություն են հայտնում, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայորդաց տան շրջակա անտառում ապօրինի շինարարություն է իրականացվում ( http://www.panorama.am/am/society/2011/01/24/malatia/)
Աղբյուրը նաև նշում է, որ մնացած հիմնական տարածքը` 7.3 հա, ընդգրկված է անտառային գոտում, որտեղ ծառեր չեն հատվել և ապօրինի շինարարություն չի իրականացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան