Չոռնին էլի ծեծել է
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անցած կիրակի էլի մարդ է ծեծել. «Այս անգամ Բեգլարյանը խփել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին` Էդուարդ Մելքոնյանին»:
Թերթի ոստիկանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Գումի շուկայի մոտ Գ. Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցել Մելքոնյանի հետ, սկսվել է ծեծուջարդ, վերջում վրա է հասել Բեգլարյանը` բաժանելու նպատակով, բայց մի քանի մուշտի էլ ինքն է հասցրել Մելքոնյանին:
Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ «Էդգար Մելքոնյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրեն ծեծի են ենթարկել Գումի շուկայի անվտանգության աշխատակիցները եւ պատճառել մարմնական վնասվածքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում