Իրանցի պատգամավոր. «Իրանը պատրաստ է միջնորդել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»
Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային հարաբերություններում իր դերն օգտագործելով` պատրաստ է բարիդրացիական հարաբերությունների հիման վրա միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի Մեջլիսի նախագահության անդամ, Թավրիզի պատգամավոր Մոհամմադ Հոսեյն Ֆարհանգին:
Իրանցի պատգամավորը նշել է, որ միջնորդության առաջարկը ժամանակ և քննարկումներ է պահանջում, որպեսզի կողմերն այն ընդունեն:
«Հարևան երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծելու հարցում Իրանը ոչ մի ջանք չի խնայի և պետությունների արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի խաղաղությունն ու բարիդրացիությունը»,-նկատել է Հոսեյն Ֆարհանգին: