Մ. Աբբասզադե. Ադրբեջանի դպրոցների մակարդակը ցածր է
Ադրբեջանի բուհական քննությունների ընդունելության պետական հանձնաժողովի նախագահ Մալեյկա Աբբասզադեն 2010-2011 ուստարում ուսանողների ընդունելության գիտա-վիճակագրական վերլուծությանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2010 թ-ին բարձրագույն և միջնակարգ մասնագիտական դպրոցների ընդունելության քննություններին մասնակցած դիմորդների 61,6 տոկոսը «2» է ստացել: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Նրա խոսքով, դպրոցի գերազանց ավարտական վկայական ունեցող դիմորդների միայն 63 տոկոսն է անցողիկ միավոր հավաքել: «Ադրբեջանի դպրոցներում գիտելիքի առկա ցածր մակարդակն է պատճառը, որ բուհերի ընդունելության քննությունների ժամանակ մինչ այժմ ատեստատի միջին գնահատականը հաշվի չի առնվում»,- ասել է Մ.Աբբասզադեն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին