Ռեբուսներ անհատ ճարտարապետների համար. Նոր կարգ
«Ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու նոր կարգը առայժմ մի քիչ անհասկանալի է: Մենք քննարկումներ են կազմակերպում` այն հասկանալու, ընկալելու համար»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով փոխվել է ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալու կարգը:
«Նոր կարգի համաձայն գործառույթներն այնքան շատ են, որ դրանք կարող են իրենց վրա վերցնել միայն մեծ կազմակերպությունները: Հին օրենքի համաձայն, յուրաքանչյուրը կարող էր լիցենզիա ստանալ ու բնակելի տուն կամ հասարակական կառույց նախագծեր, պայմանագիր կնքեր սմեժնի (նեղ մասնագիտական) կազմակերպությունների հետ: Հիմա այդ բոլորը պետք է լինի մի կազմակերպության մեջ»,- ասաց Մ. Մինասյանը: Նա նաև նշեց, որ եթե նախկինում գոյություն ունեին խոշոր ինստիտուտներ ու որոնք մասնատվեցին, հիմա նորից խոշորացում է գնում:
«Անհատ ճարտարապետների համար արդեն բավականին դժվար կլինի ճարտարապետական նախագծման լիցենզիա ստանալը»,- ընդգծեց ճարտարապետների միության նախագահը:
Հետաքրքիր է. կարգն ընդունվում է օգտագործելու համար, համաձայն-անհամաձայն լինելը` մի կողմ դեռ։ Իսկ մարդիկ, ում վերաբերում է, գլուխ են ջարդում այն հասկանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա