Ռ. Մարտիրոսյան. ԳԱԱ-ն ծերակույտ չէ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով մամուլի այն հրապարկումներին, որտեղ ԳԱԱ-ին վերագրել են ծերակույտ բառը, նշեց, որ կոռեկտ չէ այդպես արտահայտվել ԳԱԱ ակադեմիայի վերաբերյալ, որն ունի 128 անդամ, որոնց մեջ կան շատ երիտասարդներ: Նա նշեց, որ ԳԱԱ անդամները աշխատում են Հայաստանի տարբեր պետական բուհերում, գիտահետազոտական կազմակերպություներում և շատ ակտիվ զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ:
Նա նշեց, որ մամուլի տարբեր հրապարակումներում նշվում է, որ մեր գիտնականներն ոչինչ չեն անում և գիտության ձեռքբերումների մասին ոչ ոք չգիտի, սակայն այս ամենը ապատեղեկատվություն է: «ԳԱԱ-ի մի շարք ակադեմիկոսներ իրենց հոդվածները տպագրում են աշխարհում մեծ ճանաչում ունեցող և շատ բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում, որի արդյունքում էլ մեր գիտական նվաճումներն աշխարհին հասանել է դառնում»,-ասաց ԳԱԱ նախագահը:
Ռ. Մարտիրոսյանի խոսքով, ԳԱԱ-ն իրականացնում է մի շարք համագործակցության ծրագրեր, ԳԱԱ անդամները ստանում են միջազգային դրամաշնորհներ:
2010 թվականին ակադեմիայի համակարգում աշխատողները ստացել են 70 միջազգային դրամաշնորհներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1.5 մլն դոլար: «Այս գումարը մեր աշխատողները ստացել են իրենց գիտական արդյունքի համար»,- հավելեց նա: Նրա խոսքով, ԳԱԱ-ն տարբեր միջազգային գիտական կազմակերպություների հետ իրականացնում է համատեղ տարբեր գիտական հետազոտական ծրագրեր: ԳԱԱ-ն համատեղ հետազոտական ծրագրեր է իրականացնում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսասատանի գիտահետազոտական կենտրոնների հետ: «Այս ամենն է որոշում մեր դեմքը»,- հավելեց ԳԱԱ նախագաը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան