Նոր օրենքով ԳԱԱ նախագահը կարող է անընդմեջ ընտրվել ոչ ավելի քան 2 անգամ
«ԳԱԱ-ի մասին օրենքի նախագիծը գտնվում է ԱԺ-ում, առաջիկա լսումների ժամանակ այն պետք է դրվի քննարկման»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ԳԱԱ-ի մասին օրենքը ընդունելուց հետո այդ օրենքին համապատասխան կընդունվի նաև ԳԱԱ նոր կանոնադրությունը:
Ռ. Մարտիրոսյանի խոսքով, այս օրենքով կհստակեցվի ԳԱԱ-ի կարգավիճակը. դրա ընդունվելուց հետո ԳԱԱ-ն այլևս ՊՕԱԿ-ի մասին օրենքով չի կարգավորվելու, այլ`ԳԱԱ-ի մասին ընդունված օերնքով:
Նա նշեց, որ ԳԱԱ-ի նախագահության ընտրությունները տեղ են ունենում 5 տարին մեկ, սակայն ըստ գործող կանոնադրության, ԳԱԱ-ի վարչական ապարատի`ԳԱԱ նախագահի և նախագահության անդամների ընտրությանը մասնակցում էին միայն ԳԱԱ անդամները, ԳԱԱ-ի ինստիտուտների աշխատակիցները չէին մասնակցում, իսկ եթե նոր օրենքը ընդունվի, ապա ինստիտուտների աշխատակիցները նույնպես կարող են մասնակցել ընտրություններին:
Նրա խոսքով, այժմ ԳԱԱ նախագահը անսահամանափակ թվով կարող է ընտրվել ԳԱԱ նախագահ, իսկ ԳԱԱ օրենքի նախագծի համաձայն ԳԱԱ նախագահը կարող է անընդմեջ ընտրվել ոչ ավելի քան 2 անգամ:
Նա նաև կարևոր համարեց, որ ԳԱԱ օերնքի նախագածի համաձայն ԳԱԱ համակարգում հնարավոր կլինի իրականացնել ինովացիոն ձեռնարկատիրական գործունեություն, որն այսօրվա օրենքով արգելվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան