Վաղը կգումարի ՀՊՃՀ բարձրագույն կառավարման մարմնի անդրանիկ նիստը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1063Ա որոշման համաձայն` հաստատվել է ՀՊՃՀ բարձրագույն կառավարման մարմնի` Խորհրդի նոր կազմը: Հունվարի 27-ին կգումարի ՀՊՃՀ բարձրագույն կառավարման մարմնի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են ՀՊՃՀ հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Անդրանիկ նիստի ընթացքում կընտրվի ՀՊՃՀ Խորհրդի նախագահ: Նույն օրը, առաջին նիստից անմիջապես հետո, տեղի կունենա երկրորդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009-2010 ուս. տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն (զեկուցող` ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյան), և 2010թ. եկամուտների, ծախսերի նախահաշիվների ու կատարողականի և 2011թ. եկամուտների, ծախսերի նախահաշիվների մասին (զեկուցող` առաջին պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյան):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան