Առաջատար եռյակ՝ Apple, Google, Microsoft
Apple, Google, Microsoft: Սրանք համաշխարհային այն բրենդերն են, որոնք համապատասխանաբար կազմել են ամերիկյան General Sentiment-ի կազմած և սոցիալական ցանցերում ու զանգվածային լրատվամիջոցներում ամենաշատ հիշատակված բրենդների վարկանշային ցուցակի առաջին եռյակը:
Դրանց հաջորդում են ամերիկյան Yahoo-ն և Ford-ը: Վարկանիշում ընդգրկվելու համար անհրաժեշտ է առնվազն 73 մլն հիշատակում:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Այսպես օրինակ, Google-ը Apple-ին գերազանցել է զանգվածային լրատվամիջոցներում հիշատակումներով, սակայն նույն ցուցանիշներով զիջել է Twitter-ում և սոցիալական մյուս ցանցերում: Վարկանիշում ընդգրկված միակ զանգվածային լրատվամիջոցը Thompson Reuters գործակալությունն է:
Ի դեպ , General Sentiment-ի ցուցակում չեն ընդգրկվել Coca-Cola-ն, Pepsi-ն և McDonald՚s-ը: