Garabagh.org-ը հայտնվել է ադրբեջանական հակերների թիրախում
Նորաստեղծ «Garabagh.org» պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում ջրի երես էր բերում թուրք-ադրբեջանական ստերը, ղարաբաղյան ազատամարտի և մանավանդ Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների ու նաև Խոջալուի դեպքերի մասին, հայտնվել է ադրբեջանցի հակերների նշանակետում:
Այդ մասին տեղեկացրել է «Արաքս» շաբաթաթերթը:
«Ընդամենը մի քանի օր աշխատած «Garabagh.org»-ը կարճ ժամանակում կարողացել էր բավական մեծ քանակով ընթերցողների հավաքել իր շուրջ, ինչը աննկատ չմնաց նաև պանթուրքիստների կողմից, այնպես որ ադրբեջանական լրատվական միջոցները, հատկապես «A.TV.»-ին, որը սփռվում է տարբեր լեզուներով, ընդ որում նաև հայերենով և պարսկերենով անասելի լուտանքներ թափելով այս կայքէջի գլխին կարծես իր գործակալներին հրաման էր տալիս սկսեն իրենց ջախջախիչ գործունեությունը, որից ընդամենը քանի ժամ անց միանգամայն ջնջվեցին կայքէջի լուրերը ինչը մեծ ցավ կարող է պատճառել ազատատենչ յուրաքանչյուր մարդու», -գրել է թերթը` տեղեկացնելով, որ շուտով կայքէջի բնական գործունեությունը կվերականգնվի: