Հայաստան-Բելառուս. Համատեղ արտադրություն դեղերի ոլորտում
Հայաստանի ու Բելառուսի առողջապահության նախարարությունները նախատեսում են դեղերի ոլորտում համատեղ արտադրություն կազմակերպել:
Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ու Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոյի և դեսպանատան առաջին քարտուղար Վալերի Գոլիկոյի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերը, «ՀՀ առողջապահության նախարարության և ԲՀ առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում համագործակցելու են նաև գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, սիմպոզիումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտում և շարունակվելու է վարակիչ հիվանդությունների մասին ամենամսյա փոխտեղեկատվության տրամադրումը:
Նշենք, որ հանդիպման ընթացքում բելառուսական կողմը Քուշկյանին է փոխանցել երկրի առողջապահության նախարարի հրավերը և առաջարկել է Մինսկում, պաշտոնական այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր ստորագրել, որտեղ ներառված կլինեն փոխգործակցության ավելի լայն ուղղություններ` փորձի փոխանակում, օրգանների փոխպատվաստում, ուռուցքաբանություն, սրտային վիրաբուժություն, դեղագործություն և այլն: Հայաստանի առողջապահության նախարարը ընդունել է հրավերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում