Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ. Իրանական կայք
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման հետ, որի ահաբեկչության զոհ են դարձել իրանցի բազմաթիվ պաշտոնյաներ, Իրանի հարյուրավոր քաղաքացիներ էլ վերջին 30 տարում վիրավորվել են:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանական «INS» հեռուստաալիքը, որը շատ մոտ է կանգնած Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը, վերջերս «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներ Համիդ Խարազիին և Շոքրոլլահ Մոթահեմիին հարցազրույցի է հրավիրել, որոնք էլ նշել են, որ իրենց ազարի բարեկամների օգնությամբ մոտ 9 տարի է արդեն ապրում են Ադրբեջանում: «INS»-ի հեռարձակած հակաիրանական հաղորդումները վկայում են, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումն արդեն մի քանի տարի է, ինչ գործունեություն է ծավալում Ադրբեջանում»:
Իրանական կայքի հաղորդմամբ` «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը արևմտյան մի շարք երկրների կողմից ևս ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունն մինչ այժմ ձեռնպահ է մնում վերոնշյալ խնդրի առնչությամբ որևէ մեկնաբանությամբ հանդես գալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան