2010 թվականին աշխարհում վաճառվել է 1,4 մլրդ բջջային հեռախոս
IDC վերլուծական ընկերության տվյալների համաձայն, 2010 թվականին աշխարհում վաճառվել է շուրջ 1.39 մլրդ բջջային հեռախոս:
2009-ի համեմատ վաճառքի ծավալներն ավելացել են 18.5%-ով. 2009-ին վաճառվել էր 1.17 մլրդ հեռախոս:
Ինչպես 2009-ին, այնպես էլ անցյալ տարի, շուկայի առաջատարները Nokia(32,6%) ,
Samsung (20,2 %) և LG Electronics (8,4 %) ընկերություններն են,որոնք գրավում են բջջային հեռախոսների շուկայի ավելի քան 60%-ը:
Առաջատար այս ընկերություններին հաջորդում են ZTE-ն և Apple-ը:
IDC –ի գնահատմամբ, մեկ տարվա ընթացքում Apple-ը վաճառել է 47.5 մլն
iPhone սմարթֆոն: