ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Russia Today հեռուստաընկերությանը

Russia Today – Նախևառաջ շնորհակալությունը, որ մեզ ժամանակ հատկացրեցիք: Գիտեք, ռուսական մի ասացվածք կա` վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է: Դուք համաձա՞յն եք դրա հետ, և արդյոք այն կիրառելի՞ է տվյալ հակամարտության դեպքում:

Էդվարդ Նալբանդյան– Նախ կցանկանայի ցավակցությունս հայտնել «Դոմոդեդովոյում» ահաբեկչության արդյունքում բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Անշուշտ, դա սարսափելի է, և մենք Ռուսաստանի հետ միասին ցավում ենք ու դատապարտում այդ հանցագործությունը: Եվս մեկ անգամ ցավակցում եմ:

Russia Today – Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան – Ինչ վերաբերում է ասացվածքին, իհարկե` համաձայն եմ: Ո՞վ կարող է չհամաձայնել: Յուրաքանչյուր վատ խաղաղություն շատ ավելի լավն է, քան յուրաքանչյուր պատերազմ: Դա բնական է, որովհետև, ինքներդ էլ հասկանում եք, պատերազմով հարցեր լուծել անհնար է: Նրանք, ովքեր կարծում են, թե ուժի գործադրմամբ կամ ռազմական գործողություններով կարելի է հակամարտություններ լուծել, պատրանքի մեջ են, որովհետև ցանկացած պատերազմից հետո անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, բայց` արդեն ավելի վատ պայմաններով:

Russia Today – Դե բոլորը նաև գիտեն, որ հաճախ բանակցություննեը շատ երկար են ձգվում, իսկ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հրադադարի պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականին: Այն ժամանակվանից ի վեր կողմերի դիրքորոշումները, դիվանագիտական լեզվով ասած, չեն մերձեցել: Ի՞նչ եք կարծում, ժամանակը կողմերից մեկի օգտի՞ն է, ենթադրենք` ձեր, թե՞ բոլոր դեպքերում այն պահպանում է ստատուս-քվոն:

Էդվարդ Նալբանդյան – Նախ` ես կարծում եմ, որ ժամանակը որևէ մեկի օգտին էլ չէ. որքան շուտ մենք լուծենք այս հակամարտությունը, այքան այն կհամապատասխանի հակամարտության կողմերի շահերին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին և այն կարծիքին, որ դիրքորոշումները չեն մոտեցել, ես դրա հետ չէի համաձայնի: Մենք նախկինում էլ մոտ ենք եղել հակամարտության կարգավորմանը, օրինակ, դեռևս 2001 թվականին, երբ Փարիզում Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցություններ էին ընթանում: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը, այն ժամանակ ակտիվ դերակատարություն ուներ, և կողմերը շատ մոտ էին հակամարտության կարգավորմանը: Ցավոք Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց Փարիզում ձեռք բերված պայմանավորվածություններից, այսպես կոչված` փարիզյան սկզբունքներից, որոնք հետագայում Քի Վեսթում թղթին էին հանձնվել: Դա նա բացատրեց այն բանով, թե, իբր, Ադրբեջանում հանրային կարծիքը պատրաստ չէ դրան: Յուրաքանչյուր հակամարտության դեպքում հանրային կարծիքը պետք է նախօրոք նախապատրաստել, այլ ոչ` կարգավորումից հետո մտածել հանրային կարծիքի մասին: Հանրային կարծիքը պետք է ոչ թե թեժացնել` կրակի վրա յուղ լցնելով, ինչպես այսօր Ադրբեջանում է արվում, այլ պետք է նախապատրաստել կարգավորմանը, փոխզիջումների:

Russia Today – Բոլորին էլ հայտնի է, որ այս հակամարտությունը սկսվել է 90-ականների արյունալի իրադարձություններից շատ առաջ, և դեռ 20-ական թվականներին, այսպես ասենք, հայերի ու ադրբեջանցիների միջև այս հակամարտության առումով զինված բախումներ են եղել, ու սկզբունքորեն շատերն են կարծում, որ այս պատերազմին ու հակամարտության սառեցմանը հանգեցրած առանցքային որոշումներից մեկը Ստալինի որոշումն էր` ինքնավարությունն Ադրբեջանին հանձնելու մասին: Սա որպես փորքիկ տեղեկանք մեր լսարանի համար, և որքան ես հասկանում եմ տարածքը մինչ օրս էլ առավելապես հայերով է բնակեցված: Հայաստանն այդ տարածքը համարում է իր մշակութային, պատմական ժառանգության անբաժանելի մասը: Ես ճիշտ ձևակերպեցի՞:

Էդվարդ Նալբանդյան – Դե, դուք մոտ եք ճշմարտությանը` այն իմաստով, որ դա բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի որոշումն էր ու դրա հիման վրա որոշվեց Ղարաբաղը ներառել Ադրբեջանի կազմում: Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այդ որոշման հետ համաձայն չէր: Բայց խորհրդային ղեկավարությունն ասում էր, թե, գիտեք` մեզանում միջպետական սահմաններ չկա, կան վարչա-տարածքային սահմաններ, մենք բոլորս մի պետության մեջ ենք: Բայց երբ բանը հասավ Խորհրդային Միության փլուզմանը, այդ ժամանակ Լեռնային Ղարբաղում հանրաքվե անցկացվեց, և...

Russia Today – որն ադրբեջանցիները բոյկոտեցին:

Էդվարդ Նալբանդյան – Եվ 99.89 տոկոսը քվեարկեց հանուն անկախության: Իսկ մինչ այդ, դեռ 1991 թվականի նոյեմբերի 26-ն Ադրբեջանի Գերագույն խորհուրդը վերացրեց Ղարաբաղի` որպես ազգային-տարածքային միավորման ինքնավարությունը, ինչը երկու օր անց դատապարտեց ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության կոմիտեն` այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Խորհրդային Միության: Իսկ հանրաքվեն անցկացվեց գործնականում երկու-երեք շաբաթ անց` դեկտեմբերին: Եվ համապատասխան քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ թե պարզապես մեծամասնությունը, այլ գործնականում ողջ բնակչությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Ադրբեջանը դրան ի պատասխան սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, էթնիկական զտումներ և Ղարաբաղում, և Ադրբեջանի տարբեր բնակավայրերու. գործնականում Ղարաբաղի դեմ ագրեսիա սանձազերծեց:

Russia Today – Որքանով գիտեմ` այդ բախումների ժամանակ երկու կողմից մի քանի տասնյակ հազար մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց հայրենի տներն ու, սկզբունքորեն, բոլորին է հայտնի, ստորագրվել է հրադադարի պայմանագիր: Բայց դրանով հանդերձ պարբերաբար հաղորդագրություն է ստացվում սահմանի վրա փոքր բախումների մասին: Նախորդ տարի որոշ փոխհրաձգություններ եղան, ու ինչպես ես գիտեմ` ադրբեջանական կողմից մի քանի զինվորներ զոհվեցին: Ի՞նչ եք կարծում` ինչո՞վ է դա պայմանավորված: Դրանք ինչ-որ փոքր սադրանքներ են, թե բոլոր դեպքերում վկայում են, որ հակամարտությունը, գուցե պասիվ փուլ անցնելով, մինչ օրս էլ եռում է:

Էդվարդ նալբանդյան – Գիտեք, կարևորը, որ 1994 թվականին ձեռք բերված հրադադարը գործնականում պահպանվում է մինչ օրս: Առանձին միջադեպեր, որոնց մասին հիշատակում եք, իսկապես ետ են գտնում: Դրանցից խուսափելու համար միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկներ են եղել, որոնց աջակցել է Հայաստանը. կրակի դադարեցման կոնսոլիդացման միջոցառումների իրականացում, շփման գծից դիպուկահարների դուրսբերում, ուժի չկիրառման համաձայնության ձեռքբերում: Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել միջազգային հանրության այդ առաջարկները: Գործնականում շփման գծում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բազմաթիվ միջադեպերի պատճառը հենց դա է: Իսկ այն, որ դուք ասում եք, թե նախորդ տարվա միջադեպերի արդյունքում մի քանի ադրբեջանցի զինվորներ են զոհվել, այդպես չէ: Նախորդ տարի հունիսին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը, հենց բանակցություններին հաջորդող գիշերը, շփման գծում ադրբեջանցիների կողմից սադրանք գրանցվեց: 5 հայ զինծառայողներ սպանվեցին: Իսկ այդ հայերին սպանողն Ադրբեջանում ազգային հերոս հռչակվեց, նրա պատվին փողոց ու դպրոց անվանակոչվեց, նրա մասին ֆիլմ պատվիրվեց: Հատելով շփման գիծը, այդ սպանություններն իրագործելով` նա ինքն էլ սպանվեց` գտնվելով հայկական կողմում: Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Աստրախանում կայացած հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց դիակների և, այսպես կոչված, ռազմագերիների փոխանակման մասին, ու այդ մարդու դիակը փոխանցվեց ադրբեջանական կողմին: Չնայած այն ակնհայտ իրողությանը, որ նման փոխանակումը չպետք է օգտագործվի քարոզչական նպատակներով, Ադրբեջանն այդ դիակի վերադարձման առիթով հսկայական ցույց կազմակերպեց, իսկ ադրբեջանական ղեկավարներն, այսպես կոչված, այդ հերոսին օրինակ էին ներկայացնում երիտասարդ սերնդին` ասելով, թե երիտասարդությունը պետք է հետևի նրա օրինակին, նրան անվանելով շահիդ: Եվ դա ամենևին էլ առաջին անգամը չէ, որ ադրբեջանական ղեկավարությունը փորձում է այդ ամենին կրոնական երանգ տալ, այդ թվում նաև` Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում:

Russia Today – Հանուն արդարության պետք է նշել, որ միջազգային հանրությունը և բազմաթիվ միջազգային հռչակագրեր, բանաձևեր Լեռնային Ղարաբաղին համարում են Ադրբեջանի մաս և, եթե չեմ սխալվում, Լեռնային Ղարաբաղը կազմում է Ադրբեջանի տարածքի 9 տոկոսը, բայց երբեմն դա կարող է որոշակի քաղաքական խաղերի տեղիք տալ: Դուք հիշատակեցիք նաև Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը և ես գիտեմ, որ իրենց դեպքում ևս բանաձև է ընդունվել, որով Հայաստանի գործողությունները համարվել են օկուպացիա: Ի՞նչ եք կարծում, միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի դիրքերը հայկականից ավելի ուժեղ չե՞ն:

Էդվարդ նալբանդյան – Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ դուք սխալվում եք: Բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, միջազգային կառույցները, այդ թվում նաև միջնորդ երկրները, ովքեր նման մանդատ ունեն` Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա: Այդ բոլոր երկրները, կառույցները, կազմակերպությունները, առաջին հերթին` ԵԱՀԿ-ն, որովհետև ԵԱՀԿ շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ու նրա համանախագահների միջոնրդությամբ են բանակցություններն ընթանում: Սրանք բոլորը վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ, հռչակագրեր, որոշումներ են ընդունել, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը: Ինչի՞ մասին է խոսքը: Խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք սկզբունքների և վեց հիմնարար տարրերի մասին է: Ներկայումս բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք կողմերին են ներկայացվել դեռևս 2007 թվականի նոյեմբերին: Ահա այդ մադրիդյան սկզբունքներից վերցվել է վեց հիմնական տարր, որոնք ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Աքվիլայում ու Մուսկոկայում Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի ընդունած հայտարարություններում: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը, ի՞նչ են ասում միջնորդները, ի՞նչ է ասում Հայաստանը և ի՞նչ է ասում Ադրբեջանը: Միջազգային հանրությունը` միջնորդների միջոցով ասում է, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների ու վեց տարրերի հիման վրա: Որո՞նք են սկզբունքները: Դրանք են` ուժի ու դրա սպառնալիքի կիրառման բացառումը, ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը: Միջազգային հանրությունն ասում է, որ այդ հիմքով պետք է ընթանան բանակցությունները, որպեսզի հասնենք կարգավորման: Եվ ընդգծվում է, որ այս բոլոր սկզբունքներն ու տարրերը մշակվել և առաջարկվել են որպես մեկ ամբողջություն, ու սկզբունքներից կամ տարրերից մեկի առանձնացումը մյուսներից կամ դրանցից մեկին մյուսի նկատմամբ առավելություն տալն անթույլատրելի է: Ի՞նչ է ասում Հայաստանը: Մենք ասում ենք` պատրաստ ենք Մինսկի խմբի կողմից առաջարկված այդ սկզբունքների, այդ տարրերի հիման վրա ընթանալ դեպի կարգավորում:

Եվ մենք ամբողջությամբ կիսում ենք միջազգային հանրության այն մոտեցումը, որ դրանք մշակված են որպես մեկ ամբողջություն, որ չի կարելի մի սկզբունքը մյուսներից, մի տարրը մյուսներից տարանջատել: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Ադրբեջանն ասում է, որ ընդունում է երեք սկզբունքներից մեկը, իսկ վեց տարրերի դեպքում հայտարարում է, որ պատրաստ է քննարկել մյուս հինգն այն բանից հետո, երբ մեկը կկատարվի: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ գագաթաժողովում, Աստանայում, ԱՄՆ պետքարտուղարը Մինսկի խմբի համանախագահների անունից, ևս մեկ անգամ հիշեցնելով, հայտարարեց, որ այդ սկզբունքները, այդ տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն, որ դա մի փաթեթ է, ու այդ հիմքով պետք է ընթանալ դեպի կարգավորում: Իսկ ի՞նչ է նշանակում, երբ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել, թե ինչ-որ կազմակերպություն աջակցում է իրենց:

Օրինակ, Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը, որը չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Իսկ ինչպե՞ս են այդ կազմակերպությունում որոշումներ ընդունվում: Երբ ինչ-որ հարց վերաբերում է իսլամական և ոչ իսլամական երկրի, ապա այդ կազմակերպության կարծիքով` միշտ իսլամական երկիրն է ճիշտ: փաստացի այնտեղ քվեարկություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Որոշումները գործնականում միաձայն են ընդունվում: Ըստ որում` շատ իսլամական երկրներ միջազգային այլ կազմակերպություններում Ադրբեջանի առաջ քաշած միակողմանի բանաձևերին չեն սատարում: Իսկ ի՞նչ է ասում միջազգային հանրությունը: Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողմից առաջարկված ահա այդ վեց տարրերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը` ազատ կամարտահայտությամբ, որը պետք է միջազգային-իրավական ուժ ունենա: Իսկ մինչ այդ կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ: Այսինքն` ասելով միջանկյալ կարգավիճակ, ենթադրվում է, որ վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ: Սա Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար տարրերից մեկն է, որպես կարգավորման հիմք:

Russia Today – Ուղղեք ինձ, եթե ես սխալվեմ...

Էդվարդ Նալբանդյան – Խնդրեմ:

Russia Today – Որքան հասկանում եմ` բնակչության մեծ մասը, Լեռնային Ղարաբաղի բնակչության 75 տոկոսը, իհարկե` 1989 թ. տվյալներով, ազգությամբ հայեր են:

Էդվարդ Նալբանդյան – Ճիշտ է` մինչ հակամարտությունը բնակչության ճնշող մեծամասնությունը` մոտ 75 տոկոսը, հայեր էին...

Russia Today – Այդ դեպքում բոլորին էլ հասկանալի է, թե հանրաքվեի դեպքում ինչպիսի արդյունքներ կլինեն, բայց ամեն դեպքում ուզում եմ հարցնել...

Էդվարդ Նալբանդյան – Ճիշտ եք, բոլորին էլ հասկանալի է, բայց ոմանց` ոչ: Կամ էլ փորձում են տպավորություն ստեղծել, թե հասկանալի չէ:

Russia Today – Հետևյալ հարցը կցանկանայի տալ. այսօր Հայաստանը ինչպիսի՞ն է ուզում տեսնել Լեռնային Ղարաբաղը, որպես իր տարածիք մա՞ս, թե ինքնուրույն պետություն, բարեկամ, բայց բոլոր դեպքերում` ինքնիշխան:

Էդվարդ Նալբանդյան – Ինչպես ասացի` Հայաստանն աջակցում է համանախագահների կողմից որպես կարգավորման բանակցությունների հիմք առաջարկված սկզբունքներին ու տարրերին: Այդ տարրերից մեկն էլ հենց վերաբերում է ձեր հարցին. այն է, որ հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի` ում հետ ապրի, այսինքն` տնօրինի իր ճակատագիրը: Լեռնային Ղարաբաղի բնակչության այդ ազատ կամարտահայտությունն էլ պետք է իրավաբանական ուժ ունենա: Դա ձևակերպված է Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներում:

Russia Today – Նախագահ Ալիևը ոչ մեկ անգամ հայտարարություններ է արել, որ Ադրբեջանը չի բացառում ռազմական ուժի կիրառումը, այդ թվում... Անգամ չգիտեմ, թե ինչպես ճիշտ ձևակերպեմ: Որպեսզի վերադարձնի այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իրենն ու դուք գիտեք վերջին իրադարձությունները հետխորհրդային տարածքում, երբ մասնավորապես Վրաստանը նման փորձ արեց, ու դա առնվազն հանգեցրեց մարդկային զոհերի, և հնարավոր է` ավարտվեց Վրաստանի համար անցանկալի արդյունքով: Որքանո՞վ է իրադարձությունների նման զարգացումը վտանգավոր: Եվ արդյոք դա հնարավո՞ր է:

Էդվարդ Նալբանդյան – Գիտեք, սկզբունքորեն վտանգավոր է, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, ընդ որում` գրեթե ամեն օր, թե պատրաստ է կամ պատրաստվում է ուժ կիրառել: Չեմ կարծում, որ կա որևէ երկիր, որը կարող է կիսել այդ մոտեցումը կամ սատարել դրան, որովհետև ակնհայտ է, որ ուժի կիրառումը հարցի լուծում չէ: Ուստի միջազգային հանրությունը, որպես հիմնարար սկզբունքներից մեկը, առաջարկում է ուժի ու դրա սպառնալիքի չկիրառումը, որովհետև անգամ ուժի կիրառման սպառնալիքն արդեն միջազգային իրավունքի համաձայն ագրեսիա է: Բայց ցավոք, Ադրբեջանում կարծում են, թե այդպես կարող են անընդհատ սպառնալ ուժի կիրառմամբու ռազմական գործողությունների վերսկմամբ: Հավանաբար նրանք մոռացել են, թե այդ ամենն ինչպես է սկսվել: Դա սկսվել է այն բանից, որ իրենք ուժ են կիրառել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել, ըստ որում` օգտագործելով հայտնի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ գտնվող վարձկանների: Հասկանո՞ւմ եք: Եվ ինչի՞ դա բերեց: Երևում է` մոռացել են: Հավանաբար հիշողությունն է կարճ:

Russia Today – Կցանկանայի նաև հարցնել Թուրքիայի դիրքորոշման մասին: Անգամ այսպիսի պատմական տեսություն կա, որ Ստալինի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ին տալու պատճառներից մեկը Թուրքիային խաղաղեցնելու ձգտումն էր, նրան, ենթադրաբար, կոմունիստական ուղու վրա դնելը: Հասկանալի է նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սեփական բարդ պատմությունը կա, թեև վերջին տարիներին ակնհայտ է, որ փորձ է արվում ինչ-որ կերպ հաղթահարել այդ բարդ պատմական հակասությունները: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ է այս պահին Թուրքիայի դիրքորոշումը կառուցողական:

Էդվարդ Նալբանդյան – Թուրքիայի դիրքորոշումը ոչ թե կառուցողական չէ, այլ ապակառուցողական է` թե այս հակամարտության տեսանկյունից, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Դուք գիտեք, որ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ էր սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այո, մենք սկսեցինք գործընթացը, բանակցություններ վարեցինք և եկանք արձանագրությունների ստորագրմանը` հենց սկզբից թուրքական կողմի հետ պայմանավորվելով, որ մենք այդ քայլին գնում ենք առանց նախապայմանների: Իսկ արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան իր մեջ ուժ չգտավ` հավատարիմ մնալու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին, որը ծնունդ է առել դիվանագիտության ի հայտ գալուն պես: Դա pacta sunt servanda սկզբունքն է, այսինքն` եթե կա համաձայնություն, պետք է հետևել դրան: Մենք պայմանավորվեցինք, ստորագրեցինք, ընդ որում` վկաների ներկայությամբ. Շվեյցարիա, ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, այնտեղ էին նաև Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները: Այդ ամենից հետո թուրքական կողմը գործնականում վերադարձավ այն նույն նախապայմաններին, որոնք առաջ էր քաշել գործընթացի սկզբում: Նախապայմաններ, որոնց պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մինչ այդ փակուղում էր: Իսկ ի՞նչ նախապայմաններ են: Առաջինը դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապելու փորձն է: Այդ առնչությամբ ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, այսինքն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդ երկրներում բազմիցս հայտարարվել է, որ այդ երկուսն առանձին գործընթացներ են, որ այդ երկու գործընթացները փոխկապակցելու փորձերը կվնասեն թե մեկին, թե մյուսին: Թուրքական կողմը ձևացնում է, թե չի նկատում, չի լսում` ինչ է ասում միջազգային հանրությունը: Երկրորդը ցեղասպանության ընդունման հարցն է: Երբ մենք սկսեցինք այս գործընթացը, մենք, չնայած այն բանին, որ Թուրքիան 95 տարի զբաղված էր մերժողականությամբ, Հայոց ցեղասպանությունը ժխտելով, մենք ասացինք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությանը ճանաչումը հարաբերությունների կարգավորման նախապայման չէ: Բայց դա չի կարող Թուրքիայի կողմից նախապայման լինել Հայաստանի նկատմամբ: Մենք ընդգծեցինք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չի առնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը: Այս մասին մենք ասացինք թե թուրքական կողմին, թե միջնորդներին, թե բոլոր այն երկրներին, որոնք սատարում էին հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Սակայն Թուրքիան, ցավոք սրտի, վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ` դրանով իսկ որդեգրելով ապակառուցողական դիրքորոշում թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և թե Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, քանի որ ինչպես արդեն նշեցի, միջազգային հանրությունն ասում է, որ այդ երկու գործընթացները փոխկապակցելով վնաս է հասցվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը:

Russia Today – Եթե թույլ տաք, վերջին հարցը: Դուք բազմափորձ դիվանագետ եք, մի քանի տասնամյակ դիվանագիտական ծառայության մեջ եք, և բացի այդ մենք հայտնաբերեցինք, որ դուք զբաղվել եք նաև մերձավորարևելյան հակամարտությամբ, որի հետ հաճախ փորձագետները համեմատում են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ են տեղին այն համեմատությունները. այն, որ Հայաստանը հաճախ գտնվում է ճիշտ նույն դրության, այն իրավիճակի մեջ, որ իր վրա վերցրել է Իսրայելը, նախ և առաջ առաջ են գալիս արդի իրողությունները, ժողովրդագրական իրողությունները, տեղում երբեմն անտեսվում են հակառակ կողմի առաջ քաշած պատմական փաստարկները: Թե՞ ձեր կարծիքով ,այդ հակամարտությունների համեմատությունն անտեղին է:

Էդվարդ Նալբանդյան – Գիտեք, ես չեմ կարծում, որ Իսրայելն անտեսում է պատմական փաստերը, կամ մյուս կողմն է դա անում: Առավել ևս` Հայաստաը երբեք չի անտեսել ու չի անտեսում պատմական փաստերը: Աչքերը փակելը կամ անցյալն անտեսելը, տարբեր վիճելի հարցերի պատմական արմատները հաշվի չառնելը, չեմ կարծում, որ կարող է օգնել ելքեր որոնելուն: Բայց անշուշտ, պետք է նայել դեպի ապագան, փնտրել կարգավորման ուղիներ, այլ ոչ ասել, նպատակը զրո խնդիր է, բայց դրանով նոր խնդիրներ հարուցել: Ցանկացած հակամարտություն իր առանձնահատկությունն ունի, իր արմատները, իր յուրահատկությունները, իր դինամիկան, իր զարգացումը: Կան բանակցային ձևաչափեր: Ուստի համեմատությունները կամ զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ: Բայց այդուհանդերձ հակամարտությունների միջև կարող են լինել նման տարրեր: Ըստ այդմ, չեմ կարծում, որ կարելի է մի հակամարտությունն ուղղակի համեմատել մյուսի հետ: Վերջերս ինձ հարցրեցին. Սուդանում հանրաքվե է անցկացվել և փաստացի նոր պետություն է ի հայտ գալիս, կարող է դա Լեռնային Ղարաբաղի լուծման համար նախադեպ լինել: Իհարկե, կարող է նախադեպ լինել, բայց այդպիսի նախադեպերը շատ-շատ են, դրանց պակաս չկա, պարզապես դա վերջին օրինակն է: ՄԱԿ անդամ պետություններից շատերի կազմավորումը նույնպես կարող է օրինակ ծառայել: Որովհետև գործնականում դրանք բոլորն էլ անկախ պետություն են դարձել ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով: Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը աշխարհիս երեսի ցանկացած այլ ժողովրդից սեփական ճակատագիրը տնօրինելու ոչ պակաս իրավունք ունի:

Russia Today – Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար: Շնորհակալ եմ:

Թարգմանությունը` Panorama.am-ի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աբսուրդ է, հիմարությունը չեմ մեկնաբանի. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Ֆրանսիայի դեապանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե...
Աղբյուր` Panorama.am
15:02
Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժիշկ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանում Ալեք Մանուկյան փողոցում շարունակեցին տարածաշրջանին բնորոշ և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}