Տեղի է ունեցել Հայաստանի շնորհալիներ-2010 երեկոն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել Հայաստանի Շնորհալիներ-2010 երեկոյին, որտեղ համերգային ծրագրով հանդես եկավ անցյալ տարի հանրապետական և միջազգային մանկապատանեկան մի շարք հեղինակավոր երաժշտական ստուգատեսներում իրենց կատարողական արվեստով հաջողության հասած մանուկներն ու պատանիները:
Նրանց թվում էին «Նոր ալիք» մանկական երգի միջազգային մրցույթում հաղթած «Ռազմիկ և ընկերներ» խումբը, «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը, Ֆ. Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական մրցույթի առաջին մրցանակակիր Ժորա Սարգսյանը և շատ պատանիներ ու մանուկներ:
«Սա ավանդական դարձած միջոցառում է, որն ամփոփում է տարվա ընթացքում երեխաների գրանցած հաջողությունները», - լրագրողների հետ զրույցում նշեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մշակութային այս միջոցառմանը մասնակցում են նաև թատերական և երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդ մտավորականներ:
Նախարար Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում նման ձևաչափի միջոցառում կկազմակերպվի նաև թանգարաններից մեկում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին