Լևոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը
Հոլանդական Վեյկ ան Զեեում կայացած շախմատային փառատոնի վերջին երկու տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց համապատասխանաբար Լ’Ամիի ու Սմիթսի հետ և 8 միավոր արդյունքով 3-4-րդ տեղերը բաժանեց Մագնուս Կառլսենի հետ: 9 միավորով հաղթողի կոչումը նվաճեց Հիկարու Նակամուրան: 8,5-ական միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հաստատվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 13-րդ տուրում միավորը կիսեց Եֆիմենկոյի հետ ու 7,5 միավոր արդյունքով Լյեմի ու Սոյի հետ բաժանեց 4-6-րդ տեղերը: Մակշեյնն ու Նավարան 8-ական միավորով հանգրվանեցին 1-2-րդ հորիզոնականներում, իսկ Եֆիմենկոն 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան