Մոսկվայում անցկացվելու է հայակական ջազի փառատոն
Փետրվարի 3-ից Մոսկվայում կայանալու է հայկական ջազի փառատոն երեք համերգներից բաղակացած համերգաշարով: Այս մասին գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Փետրվարի երեքին նախատեսված առաջին համերգն անցկացվելու է մոսկովյան «ДуровЪ» արտ-ակումբում լեգենդար կոմպոզիտոր ու դաշնակահար Սերգեյ Մանուկյանի երաժշտության ներքո:
Փառատոնի երկրորդ համերգը նախատեսված է փետրվարի 10-ին: Այդ օրը տեղի է ունենալու «Luxury Lounge Festival» միջազգային փառատոնի մրացանակակիր երգչուհի Սաբինա Վարդանովայի մոսկովյան պրեմիերան: Հայազգի երգչուհին ելույթ է ունենալու հայտնի դաշնակահար Տեխասի Սան-Անտոնիո համալսարանի պրոֆեսոր Վալերի Գրոխովսկիի նվագակցության ներքո:
Փառատոնի եզրափակիչ օրը նախանշված է փետրվարի 17-ին: Միջոցառմանը ելույթ է ունենալու «Միրայֆ» խումբը, որի հայազգի մեներգչուհի Մարիամ Մերաբովան առավել հայտնի է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ժամանակ որպես Ռուսաստանը ներկայացնող բոլոր մասնակիցների բեկ-վոկալիստ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին