Հայաստանում կանցկացվի «ԿԱՄՈՒՐՋ»(«Հայկական Դավոս») VIII միջազգային տնտեսական համաժողովը
Փետրվարի 25-28-ը Ծաղկաձորում կանցկացվի «ԿԱՄՈՒՐՋ» միջազգային տնտեսական համաժողովը:
Ինչպես տեղեկացնում են համաժողովի կազմակերպիչները, համաժողովի հիմնական նպատակը ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների քննարկումն է և տնտեսական զարգացման հիմնական ռազմավարության մշակումն է:
Արդարացնելով «Հայկական Դավոս» անվանումը` «ԿԱՄՈՒՐՋ» VIII Միջազգային Տնտեսական Համաժողովը հանդիսանում է հանդիպման և բաց երկխոսության վայր ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար:
Այս տարվա գլխավոր թեման է ` « Մակրոտնտեսական կայունությունը ետճգնաժամային աշխարհում»:
Համաժողովն անց է կացվում Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա