Կարսի քաղաքապետարանը Էրդողանի չհավանած հուշարձանն ապամոնտաժելու որոշում է կայացրել
Կարսի քաղաքապետարանի խորհուրդը 4 դեմ և 19 կողմ ձայների հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում որոշում է ընդունել ապամոնտաժել այն հուշարձանը, որը կոչված էր խորհրդանշելու խաղաղություն և մարդասիրություն: Այս մասին հայտնում է թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալությունը: Դեմ են քվեարկել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Կարս կատարած այցելության ընթացքում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այլանդակ ու հրեշավոր էր անվանել այդ հուշարձանը և հարկ էր համարել ապամոնտաժել այն:
Նշենք, որ Հայաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվողայդ հուշարձանի նախնական անվանումը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալու հետևանքով անվանափոխվել է «մարդկության հուշարձանի»:
Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետ, ժողովրդահանրապետականՆաիֆ Ալիբեյօղլուի պաշտոնավարության ժամանակ է (2006թ) պատվիրվել: Կոթողը հեղինակել է քանդակագործ Մեհմեթ Աքսոյը: Այնուհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման կողմնակից Ալիբեյօղլուն Էրդողանի և Կարսի բնակչության 20 տոկոսը կազմող ազերիների ճնշմամբ 2009 թվականին պաշտոնանկ եղավ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին