Սպորտի փոխնախարարը տեղափոխվել է հիվանդանոց
«Հրապարակը» գրում է, որ երեկ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանի առողջական վիճակը վատացել է, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: «…Հնարավոր է, որ սրտի հետ կապված խնդիր կա: Քարամյանի կինը ժխտեց լուրերը, թե նրան պատրաստվում էին պաշտոնանկ անել, եւ առողջության անսպասելի վատացման պատճառը դա է»,- գրում է թերթը:
Իսկ ի՞նչն է այս ամենի պատճառը: «Ժամանակը» գրել է, որ «ԵՊՀ շրջանավարտների միության» նախաձեռնությամբ կառուցվող շենքի շահառուների հետ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, որովհետև շահառուները չեն թաքցրել իրենց դժգոհությունը: Խնդիրն այն է, որ Արսեն Քարամյանը, ով այս նախագծի պատասխանատուն է, չի կարողացել դեկտեմբերին շահագործման հանձնել շենքը: «…Սերժ Սարգսյանը հանդիպումից հեռացել է բավական վրդովված, ինչը երևացել է նաև շաբաթ օրը տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նիստի ժամանակ: Ըստ թերթի տեղեկությունների` Սերժ Սարգսյանը մտադրվել է առաջիկայում պաշտոնանկ անել շենքի թիվ մեկ պատասխանատուին` Արսեն Քարամյանին»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան