Դ. Մեդվեդև. Գեորգի Ֆրանգուլյանի կերտած հուշարձանն արտացոլում է ՌԴ առաջին նախագահի լավագույն գծերը
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներկա է գտնվել Եկատիրինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի բացմանը: Այսօր լրանում է Բ. Ելցինի 80-ամյակը: Նշենք, որ 10-մետրանոց հուշարձանի քանդակագործն է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:
Դ. Մեդվեդևը նշել է, որ հուշարձանն արտացոլում է ՌԴ առաջին նախագահի լավագույն գծերը. «Վճռականություն և կամք` ահա թե ինչն է բնորոշ այս հուշարձանին: Դրանք այն գծերն են, որոնք բնորոշ են Բորիս Ելցինին»:
Բ. Ելցինի հուշարձանն արտացոլում է 90-ական թվականները` հին հայացքների կոտրում և առաջին քայլերը դեպի նոր կյանք` լի հույսով: Այն կերտված է սպիտակ մարմարից` խորհրդանշելով Ելցինի «պայծառությունը», արտացոլում է ՌԴ առաջին նախագահի խարիզման ու ամրությունը: Այս մասին «Ռիա նովոստիին» տված հարցազրույցում ասել է հուշարձանի քանդակագործ Գ. Ֆրանգուլյանը:
Նշենք, որ Բ. Ելցինի 80-ամյակին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկել են ու կշարունակվեն մինչև մարտ:
Խոսելով Բ. Ելցինի մասին, Դ. Մեդվեդևն ասել է, որ այժմյա Ռուսաստանը պետք է շնորհակալ լինի առաջին նախագահին, քանի որ երկրի համար ամենաբարդ պահին չի շեղվել բարեփոխումների ճանապարհից և շարժվել է առաջ:
Բորիս Ելցինը ՌԴ նախագահ է ընտրվել 1991 թ. հունիսի 12-ին և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1999 թ. դեկտեմբերի 31-ը: Նա մահացել է 2007 թ. ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները