«Սմարթ բոնուս» ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկավում է, որ այս տարվա սեպտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը, ձեռք բերելով Android համակարգով սմարթֆոն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը կարող է ստանալ մինչև 85000 դրամ բոնուս:
Տեղեկատվության համաձայն, բաժանորդը պարզապես պետք է ձեռք բերի նախընտրած սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում և նշի իր անունով գրանցված այն հեռախոսահամարը, որի համար ցանկանում է ակտիվացնել բոնուսային հաշիվը: «Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, տվյալ հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև ինտերնետից օգտվելիս, նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը:
Տրամադրվող բոնուսի չափը կախված է սմարթֆոնի մոդելից.
Օրինակ` HTC Tattoo-ն 35000 դրամ, HTC Hero-ն` 45000, HTC Legend-ը` 55000, HTC Desire-ը` 65000, Samsung Galaxy S (8 ԳԲ)-ը` 75000 և Samsung Galaxy S (16 ԳԲ)-ը` 85000: