Գիտնական. «Մոնա Լիզա»-ն հնարավոր է եղել է Լեոնարդո Դա Վինչիի աշակերտը, սիրեկանը
Գիտնականներն արդեն տասնամյակներ շարունակ փորձում են գուշակել հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչի «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավի գաղտնիքը:
Չնայած շատերը կարծում են, որ նկարում պատկերված է Լիզա Ջերարդինին, որոշ տեսակետների համաձայն` հենց դա Վինչիի ինքնադիմանկարն է, Իտալիայի մշակութային ժառանգության ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչենտին հայտարարել է, որ «Ջոկոնդային» նկարելիս վարպետին ոգեշնչել է աշակերտ, ընկեր, համախոհ և հնարավոր է նաև սիրեկան Ջան Ջակոմո Կապրոտտին, ով հայտնի է եղել նաև «Սալայ» անվամբ (Փոքրիկ սատանա):
Նա սկսել է նկարչի մոտ աշխատել 1490 թվականից, երբ եղել է 10 տարեկան: Գիտնականի կարծիքով, երիտասարդ տղան նկարչի մի քանի կտավների համար որպես մոդել է հանդես եկել, քանի որ, ըստ նրա, մի քանի աշխատանքներում պատկերված կերպարները շատ նման են իրար ու միաժամանակ նմանություն ունեն Մոնա Լիզայի հետ:
Բացի այդ, նա դարձել է նկարչի մի քանի էրոտիկ էսքիզների հերոս:
Հիմնվելով այս ամենի վրա էլ Վինչենտին եկել է եզրակացության, որ նկարչի ու աշակերտի միջև հնարավոր է նաև սիրային կապ է եղել:
Ս. Վինչենտիի բացահայտումն արվեստի աշխարհում խառնաշփոթ է առաջացրել: Բայց փորձագետները նախընտրել են չհամաձայնվել նրա տեսակետի հետ:
Ըստ Daily Telegraph-ի, Լեոնարդոյի մասին մի շարք գրքերի հեղինակ Պիետրո Մարանին Վինչենտիի գաղափարը համարել է «անհիմն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին