Ավագ Հարությունյան «Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ»
Գինեգործության ոլորտում տարվա արդյունքների և վերջին 10 տարիների ընթացքում բնագավառի նվաճումների ու խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ, վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է սպառման աճ ալկոհոլի շուկայում։ 2010-ին գրանցվել է գինու, ինչպես նաև կոնյակի արտադրման և սպառման աճ:
Մասնավորապես 2009-ի համեմատ 2010-ին չորս անգամ ավելացել է գինու սպառումը։ Չնայծ այս տվյալների, ըստ բանախոսի, ոլորտն ունի մի շարք լուրջ խնդիրներ։
«Ճգնաժամից դեռ չենք կարողանում լիովին դուրս գալ։ 2008-ի պիկից դեռ շատ հեռու ենք։ Այժմ ոլորտը գտնվում է մասամբ վերականգնման շրջանում»,-նշեց Ավագ Հարությունյանը։
Թեև ոլորտը մասամբ վերականգնման շրջանում է, սակայն Ավագ Հարությունյանի փոխանցմամբ, գնաճը ոլորտի վրա ազդեցություն չի ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին