Հարց նախարարին. Ե՞րբ Հայաստանում կունենանք բուհական ավաններ
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, քննարկվում է, սակայն կոնկրետ առաջարկություններ ներդրողներից դեռ չունենք»,- կրթական խնդիրներին նվիրված քննարկմանը հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի հայաստանյան բուհերը տեղափոխվեն կոնկրետ բուհական ավաններ իրենց ողջ ենթակառուցվածքներով, ինչը կաջակցի նաև այն ուսանողներին, որ երևանաբնակ չեն և ստիպված են լինում բացի ուսման վարձից լուծել նաև բնակարանի խնդիրը:
Պարզվեց, որ Հայաստանում նախարարի խոսքով, , վաղուց հասունացել է այդ պահը` որոշ բուհեր համախմբել մի վայրում` ավելի ժամանակակից ենթակառուցվածնքերով և այլն, բայց… կան մի շարք <բայցեր> ու դրանց թվում թերևս ամենակարևորը տեղի խնդիրն է:
Թեև Ա.Աշոտյանը նշեց, որ խնդիրն արդեն իսկ քննարկման առարկա է դարձել Երևանի քաղաքապետարանում` մայրաքաղաքի զարգացման ծրագրի կոնտեքստում:
Ըստ այդմ իդեալական է մայրաքաղաքի արվարձանում տարածք տրամադրել, ուր կկառուցվի ժամանակակից բուհական ավան, որտեղ էլ կտեղափոխվեն եթե ոչ բոլոր, ապա մի շարք բուհեր:
<Ծրագիրը նոր չէ, բայց իրականացման համար, նախ, երկար ժամանակ, ինչպես նաև շահագրգիր ներդրող է անհրաժեշտ>,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ հասկանալի պատճառներով այդ նպատակով Երևանի կենտրոնը չի կարող նախատեսվել:
Գուցե մոտ ապագայում բուհական ավանը իրականություն դառնա նաև մեզանում ` եթե լուծվեն նախարարի մատնանշած խնդիրները: