CAPS –ն աջակցում է տուրիզմի զարգացմանը Վայոց Ձորում
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ ձևավորվել և հրատարակվել է Վայոց Ձորի Զբոսաշրջային ուղեցույցը:
CAPS ծրագրի զբոսաշրջության կլաստերի համակարգող Գեռա Ոսկանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ուղեցույցը տրամադրում է համապարփակ տեղեկատվություն տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկներին Վայոց Ձոր մարզի, այդ թվում` մարզի բոլոր զբոսաշրջային գրավչության վայրերի (պատմամշակութային և բնական), բուսական և կենդանական աշխարհի, խոհանոցի, մարզում կազմակերպվող ավանդական փառատոնների մասին` ուղեկցված համապատասխան նկարներով:
«Սա CAPS ծրագրի հերթական աջակցությունն է Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացմանը, որը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին պատկերացնելու տվյալ մարզում զբոսաշրջային գրավչության վայրերը նախքան իրենց այցելությունը: Ուղեցույցը ներկայացված է երկու լեզուներով` հայերեն և անգլերեն: Վերջինիս նպատակն է ամրապնդել զբոսաշրջության զարգացումը և բարձրացնել հանրության իրազեկությունը Վայոց Ձորի մարզի վերաբերյալ»,- նշեց Գեռա Ոսկանյանը:
Նրա փոխանցմամբ, տպագրվել և Վայոց Ձորի Զբոսաշրջության զարգացման կենտրոնին է հանձնվել ուղեցույցի հինգ հարյուր օրինակ: Զարգացման կենտրոնն այն բաժանելու է Հայաստանի տարածքում գործող զբոսաշրջիկների համար նախատեսված տարբեր տեղեկատվական կենտրոնների:
Հիշեցնենք, որ 2010-ի ամռանը CAPS ծրագիրը նմանատիպ աջակցություն ցուցաբերեց նաև «Դիլիջան» ազգային պարկին (ԴԱՊ)` ստեղծելով և հրատարակելով ուղեցույց, որը նպատակ ունի խթանել ռեգիոնալ զբոսաշրջության զարգացումը և բարձրացնել ԴԱՊ-ի մասին իրազեկվածությունը: Ուղեցույցը հրատարակված է անգլերեն լեզվով և պարունակում է տեղեկատվություն 11 արշավային երթուղիների մասին` ներառյալ երթուղիների քարտեզները, նկարագրությունը և այլ օգտակար տեղեկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան