Սինոփսիսը և Հայդերաբադի Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանը հիմնում են միկրոէլեկտրոնիկայի ծրագիր
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) և Հայդերաբադի Ջավահարլալ Ներուի տեխնոլոգիական համալսարանը (Jawaharlal Nehru Technological University (JNTU) Hyderabad) ստորագրել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր Հիդերաբադի JNTU-ի գերմեծ ինտեգրալ սխեմաների ճարտարագիտության մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկայի ծրագիր հիմնելու մասին: Ծրագրի նպատակն է կրթել տեղական մտավոր ներուժին և պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կարող են բավարարել կիսահաղորդչային արտադրության ընկերությունների բազմակողմանի պահանջները: Էլեկտրոնիկայի բնագավառի կրթված և գործնական հմտություններով զինված մասնագետները Հնդկաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության մրցունակության կարևոր բաղադրիչ են: Այս մասին հայտնում են Սինոփսիս ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համաձայնագրով Հայդերաբադի JNTU-ում հիմնվում է բակալավրի և մագիստրոսի նոր ծրագիր, որն ամեն տարի ավելի քան 300.000 ուսանողի գիտելիքները զարգացնելու հնարավորություն է տալու: Հայդերաբադի JNTU-ն իր ավելի քան 300 հարակից քոլեջներով Հնդկաստանի հիմնական համալսարաններից մեկն է: Ինտեգրալ սխեմաների նախագծման և ավտոմատացման ոլորտում ուսանողներ կրթելու համար նախատեսված այս ծրագիրը հիմնվում է Սինոփսիսի համալսարանական ծրագրով առաջարկվող ուսումնական ծրագրի և գործիքների վրա: Կիրառելով բուհ-արտադրություն իրեն արդարացրած կրթական մոդելըª ծրագիրը նախատեսում է Հնդկաստանի աշխատաշուկան ապահովել արտադրության համար պատրաստ այնպիսի շրջանավարտներով, ովքեր անմիջապես կաշխատեն բարձր արդյունետությամբ և կկարողանան աջակցել Հնդկաստանին` առաջ գնալ դեպի տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլ:
Ծրագրի շրջանակներում Սինոփսիսը Հայդերաբադի JNTU-ին նվիրում է գերժամանակակից կրթական միջավայր, որը համալսարանական ուսանողներին հնարավորություն է տալիս օգտվել Սինոփսիսի համապարփակ, արտադրությունում առաջատար անալոգային, թվային և ներկառուցված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային ապահովման համակարգից, որը ներառում է նախագծման ուսումնական հավաքածու (EDK) և համադրելի տեխնոլոգիական գործընթացի նախագծման հավաքածու (iPDK), համապատասխանեցված ուսումնական ծրագրից, որը մշակվել է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում` Սինոփսիսի համաշխարհային համալսարանական ծրագրի շրջանակներում և բակալավրի և մագիստրոսի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խորհրդատվությունից:
Սինոփսիսը նաև նախատեսում է աջակցել ծրագրին` էլեկտրոնային նախագծման ավտոմատացման դասընթացներ վարելու ունակ Սինոփսիսի անձնակազմի կամ Սինոփսիսի կողմից կրթություն ստացած մասնագետների միջոցով:
«Բարձր տեխնոլոգիաների էլեկտրոնային համակարգերի արդյունաբերության զարգացման Հնդկաստանի լուրջ հավակնությունը մեծապես կախված է որակյալ, արտադրությունում աշխատելու պատրաստ, գերմեծ ինտեգրալ սխեմաների ոլորտում կրթություն ստացած ճարտարագետներից: Հայդերաբադի JNTU-ի հետ բուհ-արտադրություն համագործակցությունը արտադրությանը Հնդկաստանի ճարտարագիտական ուսանողական ամենամեծ համայնքներից մեկից հմուտ և ձիրքաշատ ներուժի տրամադրման մեծ հնարավորություն կտա»,- ասել է Սինոփսիսի փոխնախագահ և Սինոփսիսի Հնդկաստանի մասնաճյուղի գործադիր տնօրեն դոկտ. Պրադիպ Դուտտան:
«Սինոփսիսի համալսարանական ծրագիրը եզակի արժեք է ներկայացնում միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում: Արտադրության և համալսարանների միջև այս համագործակցության շնորհիվ ստեղծվել է մի ծրագիր, որը պատրաստում է աշխատաշուկայում արդյունավետ աշխատելուն պատրաստ շրջանավարտներ, ովքեր գիտակցում են, որ ստացել են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն` այժմեական արագ զարգացող կիսահաղորդչային արտադրությունում: Ես անհամբեր սպասում եմ Հայդերաբադի JNTU-ի հետ համագործակցությամբ Հնդկաստանում այս ծրագրի ընդլայնմանը, - ասել է Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը:
Հայդերաբադի JNTU-ի ռեկտորի տեղակալ պորֆ. Դ. Նարասիմա Ռեդդին նշել է. «Հայդերաբադի JNTU-ն ուրախ է այս եզակի պատվին արժանանալու համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում Սինոփսիսին այս շռայլ նվիրատվության համար և SEER ակադեմիային` այս համագործակցությանը օժանդակելու համար: Հայդերաբադի JNTU-ի համագործակցությունը Սինոփսիսի և SEER ակադեմիայի հետ նոր սերնդին կտրամադրի հմուտ և արտադրության համար պատրաստ շրջանավարտներ և դասախոսներ»:
«Հնդկաստանի կիսահաղորդչային արտադրությունում հմուտ ճարտարագետների պակասի խնդիրն արդյունավետորեն կարող է լուծվել միայն համալսարանների և արտադրության սերտ համագործակցության շնորհիվ, - ասել է Metalogic Circuits-ի գլխավոր գործադիր տնօրեն և JNTU-ի ուսումնական խորհրդի անդամ Անիլ Գուպտան: - Որպես JNTU-ի շրջանավարտ ես շատ հպարտ եմ տեսնել, որ Սինոփսիսն իմ մայր բուհն է ընտրել այս կարևոր նախաձեռնության համար»: Ա. Գուպտան քաջատեղյակ է որակյալ ճարտարագետների աշխատանքի ընդունման դժվարություններին: Նա սեփական ընկերությունը ստեղծելուց առաջ Ինֆինեոն Ինդիայի և ԱՐՄ Ինդիայի գործագիր տնօրենն է եղել:
Հայդերաբադի JNTU-ն Սինոփսիսի ուսումնական ծրագիրն արդյունավետ վարելու և գործածելու նպատակով կօգտվի Սինոփսիսի համալսարանական ծրագրերի անդամ է և գործընկեր հանդիսացող SEER ակադեմիայի ուղեցույցներից:
«Սինոփսիսի, SEER ակադեմիայի և Հայդերաբադի JNTU-ի համագործակցության արդյունքում առաջամարտիկ ծրագիր է ստեղծվել, որը կարող է ուղղորդիչ մոդել լինել Հնդկաստանի տեխնիկական կրթության և զարգացող այլ ուսումնական կառույցների համար, - ասել է SEER ակադեմիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սրիկանտ Ջադչերլան: - Մենք շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Սինոփսիսին իր հսկայական նվիրատվության համար, որը կօգնի հնդիկ հազարավոր ուսանողների ձեռք բերել արտադրության համար պատրաստ լինելու հմտություններ և գիտելիքներ»: